Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Աննա Կոստանյան 19.12.2025 - 12:36
19.12.2025 - 12:36 դիտում

Քննչական կոմիտեից հայտնում են՝ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է մի խումբ անձանց կողմից համացանցային զանգերի միջոցով հիմնականում եվրոպական պետություններում բնակվող ավելի քան 1500 անձանց տարբեր հաշիվներից առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 630 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 44 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ