Զանգում են WhatsApp–ով, ներկայանում որպես ԿԳՄՍՆ աշխատակիցներ և փորձում ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ

Աստղիկ Խաչատրյան 17.12.2025 - 20:12
17.12.2025 - 20:12 դիտում
Վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից, որոնք ներկայանում են որպես նախարարի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձում ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ։ Այս մասին  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից»

«Տեղեկացնում ենք, որ նշված զանգերը կեղծ են և ԿԳՄՍ նախարարության հետ որևէ առնչություն չունեն։
Խնդրում ենք. չտրամադրել որևէ տեղեկատվություն չպատասխանել նման զանգերին կամ հաղորդագրություններին,

նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել նախարարությանը կամ համապատասխան իրավասու մարմիններին։

Հորդորում ենք լինել զգոն և պահպանել տեղեկատվական անվտանգությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ