Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին

14.12.2025 - 12:46 դիտում

Ապարանի համայնքապետարանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է որոշ լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր տապալվել է Ապարանի տոնածառը։

«Հատուկ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել։ Վնասները լուրջ են մի շարք այլ հատվածներում, բայց տոնածառը չի տուժել»,- պարզաբանել են համայնքապետարանից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ քամու պատճառով վնասվել էր Ապարանի ամանորյա զարդարանքը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ