Անահիտ Ավանեսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Աննա Կոստանյան 9.12.2025 - 18:54
9.12.2025 - 18:54 դիտում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ:

«Սիրելի՛ քաղաքացիներ, WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում քաղաքացիներին, բուժաշխատողներին:

Խնդրում եմ ուշադիր լինել և չպատասխանել նման հաղորդագրություններին»,- ասված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ