Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ. Սիրսկի

6.12.2025 - 15:08 դիտում

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հնարավոր կարգավորումը: Ալեքսանդր Սիրսկին շեշտել է՝ Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ:

«Արդար խաղաղության կարելի է հասնել միայն երբ ռազմական գործողությունները դադարեցվեն ներկայիս առաջնագծով, իսկ այնուհետև բանակցություններ սկսվեն»,- հավելել է պաշտոնյան։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը տեղեկացրել է, որ այժմ առաջնագծում տեղակայված է ավելի քան 710,000 ռուս զինվոր, նրանք փորձում են առաջ շարժվել շփման գծի ամբողջ երկայնքով, թեև ռուսական կողմն օրական կորցնում է մինչև 1100 զինվորականի:

Սիրսկին նշել է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն պայքարել, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն: Նա նախազգուշացրել է՝ սեղանին է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ