Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում. Բայրամով

Աննա Կոստանյան 4.12.2025 - 17:44
4.12.2025 - 17:44 դիտում

Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում՝ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 32-րդ նիստում:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները գտնվում են առավել հանգիստ և կայուն փուլում: Բայրամովն ընդգծել է տարբեր մակարդակներում կողմերի քայլերը խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ և ընդգծել, որ Բաքուն, որպես բարի կամքի ժեստ, վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները:

Նրա խոսքով՝ ուղիղ բանակցությունները մնում են առաջ շարժվելու լավագույն ճանապարհը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ