Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել. ՊԵԿ-ը զգուշացնում է

Աննա Կոստանյան 4.12.2025 - 17:42
4.12.2025 - 17:42 դիտում

WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անվամբ կեղծ օգտահաշիվներ, որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
«Խնդրում ենք անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական տվյալներ այդ օգտահաշիվների միջոցով և չսեղմել ուղարկվող հղումները»,- ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ