Ձերբակալվել է Ֆեդերիկա Մոգերինին. Euronews

2.12.2025 - 21:40 դիտում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին ձերբակալել են խարդախության կասկածանքով՝ հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով բելգիական լրատվամիջոցները:

Մոգերինին այժմ Բելգիայի Եվրոպայի քոլեջի ռեկտորն է: Նշվում է, որ դեկտեմբերի 2-ին խուզարկություններ են իրականացվել Բրյուսելում Եվրոպական արտաքին կապերի ծառայության և Բրյուգեի Եվրոպայի քոլեջի շենքում:

Մոգերինին ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ