Սուրեն Հարությունյանը՝ կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

30.11.2025 - 20:19 դիտում

Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 2-0 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ