ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին․ 4 տուժած հոսպիտալացվել է

29.11.2025 - 11:03 դիտում

Նոյեմբերի 28-ին, ժամը 21։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հանտվածից և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին․ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ