Նոր ռենտգեն կաբինետ ՝ Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում

22.11.2025 - 15:29 դիտում
Եւս մեկ կարևոր քայլ՝ առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ։ Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում ընդունարանին կից բացվեց նոր ռենտգեն կաբինետ, որը համալրվել է 2024 թվականի արտադրության ժամանակակից թվային ռենտգեն սարքով։
Շուրջ 18 մլն դրամ արժողությամբ սարքը ձեռք է բերվել «Ռոտարի ակումբի» տրամադրած միջոցների շնորհիվ։ Նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալ բարձր ճշգրտությամբ պատկերներ, ապահովել արագ ախտորոշում և կրճատել բուժառուների հետազոտությունների ու բուժման գործընթացի տևողությունը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ