Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը

Աստղիկ Խաչատրյան 19.11.2025 - 20:56
19.11.2025 - 20:56 դիտում

Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետ Արմեն Այվազյանը»,- հաստատեցին կոմիտեից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ