Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Աննա Կոստանյան 11.11.2025 - 13:46
11.11.2025 - 13:46 դիտում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեղեկացնում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին` ժամը 02։00-ից 08։00-ն Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի՝ գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ