Հարություն Հակոբկոխյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Աստղիկ Խաչատրյան 10.11.2025 - 21:14
10.11.2025 - 21:14 դիտում

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությանը Հարություն Հակոբկոխյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հիշեցնենք՝ 63,5 կգ քաշային բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը դարձել է չեմպիոն: Արես Հակոբյանն էլ դարձել է արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 48 կգ քաշային Թումաս Թովմասյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների արծաթե մեդալակիր:

54 կգ քաշային Սուրեն Ռուբենյանը արծաթե մեդալակիր է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ