Հիմնանորոգվում է Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս ճանապարհի մի հատվածը

Աննա Կոստանյան 4.11.2025 - 17:55
4.11.2025 - 17:55 դիտում

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, (Հ-45) (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 10+000 հատվածը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:
Սիսիանից Արևիս ձգվող 10 կմ ճանապարհահատվածում այժմ աշխատանքներ են տարվում հողային պաստառի կառուցման, արհեստական կառուցվածքների հիմնանորոգման ուղղությամբ։
Ճանապարհին կատարվում են նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ. շուրջ 8 կմ հատվածն ասֆալտապատ է։ Նախատեսված շինարարության մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացված է։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ