Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, 3-ը՝ Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են․ Հակակոռուպցիոն կոմիտե

Աննա Կոստանյան 29.10.2025 - 16:42
29.10.2025 - 16:42 դիտում

Factor TV-ի տեղեկությունները հաստատվեցին․ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում․ «Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են»,- նշեցին Կոմիտեից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, այդ թվում՝ Ապարանի համայնքապետարանում, կան մոտ մեկ տասնյակ ձերբակալվածներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ