«Թրամփին հաջողվել է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրը, բայց ռուս-ուկրաինական պատերազմի հարցում գուցե ներկայացում է խաղում». Լուկաշենկո

Աննա Կոստանյան 28.10.2025 - 17:55
28.10.2025 - 17:55 դիտում

Միացյալ Նահանգները գուցե «ներկայացում է խաղում» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Շատ եմ վախենում, որ ուկրաինական հակամարտության հարցով Ռուսաստանի վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը նույն ներկայացումն է»,- հայտարարել է Բելառուսի նախագահը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի III միջազգային համաժողովում։

Լուկաշենկոն նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե ինքը վերջ է դրել ութ պատերազմների։

«Վերջին ժամանակներս հաջողվել է հանգուցալուծել Հայաստանի ու Ադրբեջանի, Գազայի խնդիրները։ Մյուս թեժ կետերում նշույլ չկա։ Աշխարհում կա 50 պատերազմ, ուստի զարմանալի չէ, որ Թրամփը լուծել է հինգը կամ վեցը»,- ընդգծել է նա։

Բելառուսի առաջնորդը հավելել է, որ անվտանգության ոլորտում մնում են հսկայական թվով խնդիրներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ