Կաշառք առաջարկած վարորդին պարեկները ներկայացրել են Հակակոռուպցիոն կոմիտե

27.10.2025 - 16:17 դիտում

Հոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ