«Միասին» հյուրատունը՝ արվեստի և կրթության հանգրվան

Աննա Կոստանյան 21.10.2025 - 16:38
21.10.2025 - 16:38 դիտում

Հյուրընկալություն, արվեստ և սոցիալական ներառականություն․ Գյումրիում առաջին անգամ այս երեքը միավորվել են ՝ «Միասին» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Գյումրու Մադոյան 238 հասցեում գտնվող «Միասին» հյուրատունը բացում է իր շենքի երրորդ հարկի դռները՝ ներկայացնելով միանգամայն նորարարական մոտեցումներ։
Այս բացառիկ նախագիծը հանդիսանում է հյուրատուն, ուսուցման տուն ու ստեղծագործական միջավայր, նշում են հիմնադիրները:
Այժմ «Միասին» հիմնադրամը համագործակցում է Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի հետ։ Հյուրատան ջերմ անկյունում արդեն հյուրընկալվել են մարզի գյուղական համայնքներից եկած չորս երիտասարդ աղջիկներ։

0 մեկնաբանություն
0