Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 34-ամյակը

Աննա Կոստանյան 21.10.2025 - 13:56
21.10.2025 - 13:56 դիտում

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին տոնում է ծննդյան 34-ամյակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե մեդալակիր և բրոնզե մեդալակիր է, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն է, 7 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 1 անգամ հաղթել է Եվրոպական խաղերում:Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին, Գյումրի քաղաքում:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է Ալեքսանյանին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ:   

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ