Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց

Աննա Կոստանյան 16.10.2025 - 10:25
16.10.2025 - 10:25 դիտում

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբանը:

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Թեմի առաջնորդից զատ, կալանավորվել է նաև դիվանապետը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում: Ձերբակալվել էև Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել և լուսանկարներ հրապարակել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ