Նուբարաշենի աղբավայրում գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները. առկա է մեծ ծավալի ծխածածկույթ. Ավինյան

Աննա Կոստանյան 11.10.2025 - 12:46
11.10.2025 - 12:46 դիտում

Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները. առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի քաղաքապետը հայտնել է, որ այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։  Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։  Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։  Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է եղել, այլ դիտավորություն՝ շեշտելով, որ ինքն այդ թեմայով արդեն զրուցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ ներքին գործերի նախարարի հետ։ 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ