Շորժա-Վարդենիս ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. զոհեր և վիրավորներ կան

9.10.2025 - 20:54 դիտում

Հոկտեմբերի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 5 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ