Վայոց ձորի մարզպետը կազատվի պաշտոնից. նոր մարզպետի անունը հայտնի է

Աննա Կոստանյան 9.10.2025 - 10:47
9.10.2025 - 10:47 դիտում

Կոլյա Միքաելյանը կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կոլյա Միքաելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծում:

Զեկուցվող նախագծերից մեկի համաձայն էլ՝ Վայոց ձորի մարզպետ կնշանակվի Վահագն Արսենյանը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ»,- նշված է որոշման նախագծում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ