Թուրքիան էներգետիկ բարեփոխումների համար ՀԲ-ից 750 մլն դոլար վարկ է վերցրել

Աննա Կոստանյան 8.10.2025 - 13:34
8.10.2025 - 13:34 դիտում

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ 750 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել:
Բայրաքթարի տեղեկացմամբ՝ այն կնքվել է «Էներգամատակարարման համակարգի փոխակերպման ծրագրի» շրջանակներում թուրքական էներգետիկ «TEİAŞ» ընկերության համար:
«Այն էլեկտրաէներգիայի մատակարարման գործընթացն ուժեղացնելու հարցում կարևոր դեր է ունենալու»,- ասել է նախարարը:
Վարկային համաձայնագիրը «TEİAŞ»-ի անունից ստորագրել է ընկերության գլխավոր տնօրեն Օրհան Քալդըրըմը, իսկ ՀԲ-ի անունից Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Հումբերտո Լոպեզը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ