Դավիթ Գրիգորյանը կրկին դատավորի պաշտոնում է նշանակվել

4.10.2025 - 11:23 դիտում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Գրիգորյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հակակոռուպցիոն դատարանում գործը քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս այս տարվա հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և ևս մեկ մեղադրյալի անմեղությունը։

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե՛ Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններում, սակայն մնացել է անփոփոխ և մտել օրինական ուժի մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ