Այասի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի, նրանցից մեկը դուրս է գրվել. ԱՆ

Աննա Կոստանյան 30.09.2025 - 18:15
30.09.2025 - 18:15 դիտում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Տուժածներից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, չորրորդ տուժածի վիճակը համարվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ