Պայթյուն Երևանի կարի արտադրամասերից մեկում. կան հոսպիտալացվածներ

Աննա Կոստանյան 30.09.2025 - 17:42
30.09.2025 - 17:42 դիտում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ