ՀԾԿՀ նախագահը և ԱՄՀ ղեկավարը քննարկել են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հիմնահարցերը

Աննա Կոստանյան 24.09.2025 - 12:57
24.09.2025 - 12:57 դիտում

Սեպտեմբերի 22-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին և ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հիմնահարցերը, մասնավորապես՝ նոր ատոմակայանի կառուցման հնարավոր ծրագիրը, վերջինիս սակագնային քաղաքականության կառուցվածքը, ինքնավար էներգաարտադրողների կարգավորումները և սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներին առնչվող հարցերը։

Նշվել է, որ Հայաստանում դիտարկվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագիր, որի նպատակն է երկարաժամկետ հեռանկարում ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը և կայուն էլեկտրամատակարարումը։ Կարևորվել են ներդրումային հնարավորությունները, ֆինանսական կայունության և թափանցիկ սակագնային քաղաքականության հարցերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ