ՌԴ ԱԻՆ-ի լրացուցիչ խմբավորումը ժամանել է Ստեփանակերտ

Հրաչ Սահակյան 26.11.2020 - 19:55
26.11.2020 - 19:55 դիտում
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորումը ժամանել է Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար, հինգշաբթի հայտարարել է Լեռնային Ղարաբաղում գերտեսչությն օպերատիվ խմբի շտաբը:
«Ռուսաստանի ԱԻՆ-ի խմբավորումը, որը բաղկացած է Նոգինսկի և Տուլայի փրկարարական կենտրոնների և «Լիդեր»կենտրոնի փրկարարներից, ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ և Էներգետիկայի նախարարության մասնագետներ», – ասել է աշխատանքային խմբի ներկայացուցիչը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ