Խուսափեք Facebook և Instagram սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց. ՆԳՆ

20.09.2025 - 18:12 դիտում

Եթե Facebook կամ Instagram սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում Ձեր կողմից կայքի կանոնների խախտման կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, ՉՎՍՏԱՀԵՔ: Այս մասին իրազեկում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։

Հիշեք, որ Facebook և Instagram սոցիալական ցանցերի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր և մուտքագրել Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ