Եվրահանձնաժողովը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Աստղիկ Խաչատրյան 19.09.2025 - 21:15
19.09.2025 - 21:15 դիտում

Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն:

Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նոր պատժամիջոցների փաթեթի մանրամասները կներկայացնեն մամուլի հաղորդագրությունում։

ՌԴ-ի նկատմամբ նոր սահմանափակող միջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկը պետք է միաձայն քվեարկությամբ հաստատվի ԵՄ խորհրդում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ