ՆԱՏՕ-ն զորավարժություն է սկսել Լիտվա զորքերի և զինտեխնիկայի արագ տեղափոխման ուղղությամբ

13.09.2025 - 19:29 դիտում

ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել Լիտվա զորքերի և զինտեխնիկայի արագ տեղափոխման ուղղությամբ:

Նիդերլանդներում հայտնել են, որ Grand Eagle 25 զորավարժությունների նպատակը դաշնակիցների օպերատիվ փոխգործակցության մշակումն է և դաշինքի արևելյան թևի ուժեղացումը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր Եվրոպայում պաշտպանության ամրապնդմանն ուղղված «Արևելյան պահապան» ծրագրի մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ դրանում կներգրավվեն Դանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և այլ երկրների ռեսուրսները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ