69 մլն 182 հազար դրամ գումար է տրամադրվել Շիրակի մարզպետի աշխատակազմին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

Աննա Կոստանյան 11.09.2025 - 16:42
11.09.2025 - 16:42 դիտում
Կառավարության այսօրվա որոշմամբ 69 մլն 182 հազար դրամ գումար է տրամադրվել Շիրակի մարզպետի աշխատակազմին` «Անի համայնքի Մարալիկ բնակավայրի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի՝ պետության համաֆինանսավորման նպատակին։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են Մարալիկի Երիտասարդականների, Մաշտոցի, Հաղթանակի, Շիրակացի, Կոլտնտեսականների փողոցների ընդհանուր 4232 գծամետր երկարությամբ կոյուղագծերի կառուցման աշխատանքները։ Շահառուների թիվը շուրջ 2000 է։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ