Ավարտական փուլում Մ-1 միջպետական ճանապարհից դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգումը

5.09.2025 - 21:26 դիտում

Ավարտական փուլում է գտնվում Մ-1 միջպետական ճանապարհից դեպի «Շիրակ» օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգումը։

Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը:

Ասֆալտապատվել է ինչպես օդանավակայան տանող ճանապարհը, այնպես էլ՝ օդանավակայանի հրապարակը։ Այժմ աշխատանքներ են տարվում իջատեղերի վրա։ Առջևում գծանշման աշխատանքներն են։

543049903_1177717144390503_2446693565483466041_n.jpg (239 KB)

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Արման Խաչատրյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նշված շինտեղամասում, դիտարկել կատարված աշխատանքները։

Ճանապարհը նորոգվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով։

542762804_1177717147723836_6792701950445255356_n.jpg (191 KB)

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ