Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա դրեց ապագա գործընկերության նոր հիմքեր. Արարատ Միրզոյան

Աննա Կոստանյան 5.09.2025 - 18:27
5.09.2025 - 18:27 դիտում

EXPO 2025-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ճապոնիա ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ:
«Պատմություն, մշակույթ, նորարարություն, տեխնոլոգիաներ և բարգավաճում․ սա ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն է, այլև այն հիմնարար գաղափարները, որոնց վրա խարսխվում է մեր մոտեցումը խորացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց երկկողմ հարաբերություններում բացառիկ հանգրվան և դրեց ապագա գործընկերության նոր հիմքեր»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ