Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան

31.08.2025 - 11:59 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան։

Նա կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին և երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թիենծին (Չինաստան) է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Պուտինին Թիենծինի միջազգային օդանավակայանում դիմավորել է պատվո պահակախումբը:

Ռուսաստանի նախագահի այցը կտևի չորս օր` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը:

Հիշեցնենք՝ Չինաստանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ