Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է ներկա գտնվելու Ճապոնիայի դեմ հաղթանակի 80-ամյակի Պեկինում կայանալիք շքերթին

Աստղիկ Խաչատրյան 25.08.2025 - 22:45
25.08.2025 - 22:45 դիտում

Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի նախագահ Սի Ծինփինը։ Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հրավիրված է մասնակցելու այդ միջոցառմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։

«Մենք հույս ունենք, որ այդ արարողության միջոցով հնարավոր կլինի առաջ քաշել ճիշտ պատմական ըմբռնում, ամրապնդել ներկա համախմբվածությունը և ընդլայնել խաղաղության ուժը»,- ասել է Լի Սինվեյը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ