«Հայփոստ»-ի տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը ձերբակալվել է. վարույթը վերաբերում է նրա նախկին պաշտոնավարմանը

Աննա Կոստանյան 22.08.2025 - 17:10
22.08.2025 - 17:10 դիտում

«Հայփոստ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը ձերբակալվել է։

Քրեական վարույթը, սակայն, վերաբերում է նրա՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու շրջանին:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ