Էրդողանը ողջունել է Ալյասկայում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպումը

16.08.2025 - 21:35 դիտում

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը տեղի ունեցավ Ալյասկայում, նոր լիցք հաղորդեց Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիների որոնումներին: Այդ մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ Անկարան ողջունում է Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերը այդ ուղղությամբ։ Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հետագա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ ամուր խաղաղության հիմք կդնեն: Էրդողանը նաև խոստացել է աջակցել այդ գործընթացին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ