Ռուսական զորքերը Սումիում բենզալցակայանի են հարվածել․ տուժած կա

Աննա Կոստանյան 15.08.2025 - 12:47
15.08.2025 - 12:47 դիտում

Օգոստոսի 15-ի առավոտյան ռուսական զորքերը Սումիում բենզալցակայանի են հարվածել, մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, փոխանցում է Current time-ը։ Բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։ Բոլոր օջախներն արդեն մարվել են։ Օգոստոսի լույս 15-ի գիշերը ռուս զինվորականներն Ուկրաինային հարվածել են 97 անօդաչու թռչող սարքերով և երկու բալիստիկ հրթիռներով։ Ժամը 8:00-ի դրությամբ՝ ՀՕՊ համակարգերը երկրի հյուսիսում և արևելքում խոցել են 63 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ