Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ. Արթուր Հովհաննիսյան

9.08.2025 - 11:43 դիտում

Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ, մենք ստեղծում ենք հիմքեր հայ ժողովրդի հարատևության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հայաստանն իր անկախացումից ի վեր գտնվել է տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ՝ իր բացասական ու անգամ աղետալի հետևանքներով:

Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ, մենք ստեղծում ենք հիմքեր հայ ժողովրդի հարատևության համար:

Կեցցե՛ մեր վարչապետը,

Կեցցե՛ խաղաղությունը:

Եվ ինչպես ԱՄՆ մեկնելուց առաջ ասաց մեր վարչապետը՝ ՈՉ ԹԵ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ, ԱՅԼ ԱՐԴԵՆ ԼԱՎ Է»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ