Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 9 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

9.08.2025 - 11:45 դիտում

Օգոստոսի 8-ին՝ ժամը 19:50-ից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել է լուսացույց։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով կոտրված ծառերի ճյուղերի մասնատման և հեռացման, տարածքների սահմանազատման, տանիքի թուլացած թիթեղների և լուսացույցերի ապամոնտաժման աշխատանքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ