Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում

9.08.2025 - 07:44 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի իր գործընկերոջ հետ Ալյասկայում։

«Շատ սպասված հանդիպումը իմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահիս, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կկայանա հաջորդ ուրբաթ՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին՝ Ալյասկայի հզոր նահանգում։ Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար», – գրել է Թրամփը Truth Social հարթակում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ