Ալագյազ-Արթիկ ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 4 վիրավորներից մեկը անչափահաս է

8.08.2025 - 22:00 դիտում

Օգոստոսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 63-ամյա Աիդա Ս.-ն, 36-ամյա Լուսինե Դ.-ն և 11-ամյա Ջիվան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ