Մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ, իհարկե վատ եմ գնահատում. Էկոնոմիկայի նախարարը՝ հեղուկ գազի գնի մասին

7.08.2025 - 15:01 դիտում

Ես բազմաթիվ բանակցություններ ունեցել եմ վրացական կողմի հետ, բայց կոնյակի հետ կապված իրավիճակի մասին, հեղուկ գազի հետ կապված չի եղել այդպիսի խոսակցություն: Եղել են հանրային քննարկումներ, որոնց հետ կապված ես համապատասխան գրություններ, հաղորդումներ եմ տվել մեր իրավապահ մարմիններին և ՏՄՊՊՀ-ին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հեղուկ գազի շուկայում առկա խնդրին ու գներին:

Հարցին՝ ինչպես է ինքը գնահատում հեղուկ գազի գնի բարձրացումը, նախարարը պատասխանել է՝ շատ վատ:

«Վատ եմ գնահատում, որովհետև մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ, իհարկե վատ եմ գնահատում: Ինձ հաճելի՞ է գնել մի բան 20-30 կամ 40 դրամ ավելի թանկ: Իհարկե ոչ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ