Կայացել է ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

6.08.2025 - 20:47 դիտում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին ներդրումային ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց իրականացման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականության վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ