Հնդկաստանը հրթիռային հարվածներ կհասցնի Պակիստանին նոր ահաբեկչական հարձակման դեպքում. Մոդի

2.08.2025 - 18:24 դիտում

Հնդկաստանը հրթիռային հարվածներ կհասցնի Պակիստանին նոր ահաբեկչական հարձակման դեպքում՝ հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին:

«Պակիստանից Հնդկաստանի վրա ցանկացած ահաբեկչական հարձակում վճռականորեն կկանխվի BrahMos թևավոր հրթիռների օգտագործմամբ, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում։ Համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական համակարգերի արդյունավետությունը «Սինդուր» գործողության ժամանակ», – նշել է Մոդին։

Գերձայնային թևավոր հրթիռներ BrahMos-ը մշակել է BrahMos Aerospace-ը, որը ռուս-հնդկական համատեղ ձեռնարկություն է: Հրթիռն արտադրվում է ցամաքային, ծովային և օդային բազավորման տարբերակներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ