Լեհաստանը և Հարավային Կորեան համաձայնագիր են կնքել մարտական տանկերի տեղայնացված արտադրության վերաբերյալ

2.08.2025 - 15:45 դիտում

Լեհաստանը և Հարավային Կորեան համաձայնագիր են կնքել K2PL մոդիֆիկացիայով մոտ 180 K2 մարտական տանկերի տեղայնացված արտադրության վերաբերյալ։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին՝ Գլիվիցում:

Ներկայացված K2PL տարբերակը մշակվել է՝ հաշվի առնելով լեհական բանակի պահանջները։ Տանկերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Դրանք կոչված են փոխարինելու հնացած Leopard 2A4 և PT-91 մոդելները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ