Սկսվել է Թուրքիայից Սիրիա բնական գազի մատակարարումը

2.08.2025 - 16:16 դիտում

Ադրբեջանից բնական գազը Թուրքիայից գազատարով սկսել է մատակարարվել Սիրիա։

Գազի մատակարարումների մեկնարկի արարողության ժամանակ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը տեղեկացրել է, որ ամեն տարի Սիրիա կարտահանվի մինչև 2 մլրդ խմ բնական գազ, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան կապահովի 5 մլն տնային տնտեսության կարիքները:

Սիրիա էլեկտրաէներգիայի արտահանումն իրականացվում է 8 կետով, օգտագործվում է արտահանման ներուժի 25 տոկոսը, հետագայում մատակարարումները կավելանան ավելի քան 2 անգամ՝ նշել է Բայրաքթարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ